788 ՀայերենՍտացեք առավելագույն արդյունք սուրճից BeanMaestro ֆունկցիայի միջոցովBeanMaestro գործառույթի միջոցով դուք կարող եք ընտրել սուրճի հատիկների տեսակը և բովմանաստիճանը: Այնուհետև այն ավտոմատ կերպով օպտիմալացնում է պատրաստմանկարգավորումները՝ սուրճի հատիկներից առավելագույնս լավ արդյունք ստանալու համար:1 Հպեք հիմնական ընտրացանկի (Նկ. 4) Հատիկավոր սուրճ պատկերակին:2 Հպեք BeanMaestro ֆունկցիային (Նկ. 5):3 Ընտրեք հատիկավոր սուրճի տեսակը: Դուք կարող եք ընտրել արաբիկայի և ռոբուստայիխառնուրդի միջև:4 Ընտրեք ձեր սուրճի բովման աստիճանը:5 Պատրաստման կարգավորումները օպտիմալացվում են ավտոմատ կերպով:6 Կարող եք վայելել ձեր հաջորդ սուրճը:Արագ ընտրություն CoffeeMaestro ֆունկցիայի միջոցովՁեր մեքենան առաջարկում է համի պրոֆիլներ ընտրելու հնարավորություն CoffeeMaestro ֆունկցիայիմիջոցով՝ բոլոր կարգավորումները առանձին-առանձին կարգաբերելու փոխարեն: Դուք կարող եքընտրել Delicato, Intenso և Forte: CoffeeMaestro համի պրոֆիլն ընտրելու համար.1 Հպեք ձեր նախընտրած ըմպելիքի պատկերակին (Նկ. 6):2 Կրկին հպեք CoffeeMaestro պատկերակին (Նկ. 7):- Ըմպելիքի հիմնական կարգավորումներն այժմ կարգաբերված են համապատասխանաբար:3 Սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը՝ ըմպելիքի պատրաստումը սկսելու համար:Անհատականացրեք ձեր ըմպելիքը CoffeeEqualizer Touch+ ֆունկցիայիմիջոցովԸմպելիքն ընտրելուց հետո CoffeeEqualizer Touch+ ֆունկցիան ավտոմատ կերպով ակտիվանում է, ինչըթույլ է տալիս կարգաբերել ըմպելիքի կարգավորումները: Երկար սեղմեք էկրանի տարրերիցյուրաքանչյուրի վրա՝՝ օգնության գործառույթն ակտիվացնելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալուհամար:CoffeeEqualizer Touch+ ֆունկցիայի օգնությամբ դուք կարող եք կարգաբերել հետևյալկարգավորումները.1 Բույրի ուգնությունը2 Սուրճի քանակությունը3 Կաթի քանակությունը4 Ջրի քանակությունը5 Ըմպելիքի ջերմաստիճանը6 Փրփուրի չափը7 Սուրճի համը8 Կարող եք նաև ընտրել՝ պատրաստել 1, թե 2գավաթ9 Մատակարարման կարգը՝ սկզբից սուրճը,թե կաթըՆշում՝ Կախված է ձեր ընտրած ըմպելիքից, թե որ կարգավորումները կարող եք կարգաբերել:Պահեք ձեր սիրած ըմպելիքները պրոֆիլումՄեքենան թույլ է տալիս կարգաբերել ըմպելիքի կարգավորումները ձեր իսկ նախասիրություններիհամաձայն և պահել հարմարեցված ըմպելիքը անձնական պրոֆիլում: Դուք կարող եք ընտրել որևէպրոֆիլ և պրոֆիլների միջոցով պահպանել բաղադրատոմսը:Դուք կարող եք ստեղծել որևէ պրոֆիլ և ավելացնել ըմպելիք՝ հպելով պրոֆիլի պատկերակին:1 Հպեք պրոֆիլի պատկերակին՝ հիմնական ընտրացանկում (Նկ. 8):2 Հպեք Պլյուս պատկերակին (Նկ. 9):3 Մուտքագրեք ձեր անունը և ընտրեք ձեր նախընտրած պատկերակը:4 Պատրաստ է. կարող եք ավելացնել ըմպելիք: Հպեք ձեր նախընտրած ըմպելիքի պատկերակին:5 Անհատականացրեք ըմպելիքը CoffeeEqualizer Touch+ կամ CoffeeMaestro ֆունկցիայի միջոցով:6 Հպեք «Պահել պրոֆիլում» պատկերակին, որպեսզի պահեք ձեր անձնական պրոֆիլում (Նկ. 10):